#Դեմեմբռնությանը


Իրազեկման արշավ՝ ուղղված կանանց նկատմամբ բռնության և ընտանիքում բռնության կանխարգելմանը
Պայքարելով կանանց նկատմամբ բռնության և ընտանիքում բռնության դեմ՝ մենք ստեղծում ենք ամուր ընտանիք, ապահով միջավայր և առողջ հասարակություն:
Առաջարկում ենք մասնակից դառնալ #դեմեմբռնությանը կոչի տարածմանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում՝ օգտագործելով համապատասխան շրջանակը Ձեր էջի գլխավոր լուսանկարում. ➡https://bit.ly/2KeTcNb

Հայտնի դերասան Մկրտիչ Արզումանյանն ուղերձով միացել է #դեմեմբռնությանը կոչին

Նրա մասնակցությամբ վահանակներ են տեղադրվել նաև Երևան քաղաքի կանգառներում, որոնք ակտիվանում են Arloopa հավելվածի օգտագործմամբ:

Պաշտպանության ի՞նչ հնարավորություններ ունեն ընտանիքում բռնության ենթարկված անձինք

Պաշտպանը հրապարակել է տեսանյութ ընտանիքում բռնության կանխարգելման վերաբերյալ


Իրազեկման նյութեր քաղաքացիների համար
Հրապարակվել է ընտանիքում բռնության խնդիրներով Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը ստանալու վերաբերյալ իրազեկող ուղեցույցներ հայերենով, ռուսերենով, անգլերենով, ֆրանսերենով և բրայլյան գրով։
Գրպանի տեղեկատվական ուղեցույց՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի թեժ գծի ապահովման վերաբերյալ հայերենով եւ անգլերենով
Ուղեցույց Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի համար ընտանիքում բռնության հարցերի վերաբերյալ հայերենով եւանգլերենով
Ինչպե՞ս ստանալ Պաշտպանի աջակցությունն ընտանիքում բռնության խնդիրներով
Հրապարակվել է ընտանիքում բռնության խնդիրներով Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը ստանալու վերաբերյալ իրազեկող ուղեցույցներ հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն լեզուներով։ Ուղեցույցը պատրաստվել է նաև բրայլյան գրով և իրազեկում է «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքի դրույթները։
Հայտնի դերասան Մկրտիչ Արզումանյանի մասնակցությամբ Երևանի և մի շարք մարզային կանգառներում տեղադրվել են վահանակներ, որոնք ակտիվանում են Arloopa հավելվածի օգտագործմամբ՝ փոխանցելով ընտանիքում սիրո և համերաշխության կարևորության մասին կարճ տեսանյութ
Մարդու իրավունքների պաշտպանին ընտանիքում բռնության ենթարկվելու դեպքերով 2019 թվականին հասցեագրվել է շուրջ 100 բողոք, որը գրեթե երկու անգամ ավելի է նախորդ տարվա 50 բողոքի համեմատ։

Ինչպես 2018 թվականին, այնպես էլ 2019 թվականի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքների գերակշիռ մասը վերաբերել է տղամարդ ամուսնու կողմից կնոջ նկատմամբ կիրառված բռնությանը։


Կանանց իրավունքների պաշտպանությունը, կնոջ նկատմամբ ցանկացած տեսակի բռնության կանխումն ու դրա դեմ պայքարը Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի կարևոր ուղղություններից է:


Բողոքների թվի աճը պայմանավորված է նաև 2019թ. Մարդու իրավունքների պաշտպանի իրականացրած իրազեկման ծրագրով:

Իրազեկման միջոցառումներն իրականացրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը՝ ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից իրականացվող «Մարդու իրավունքների խթանում և պաշտպանություն» ծրագրի աջակցությամբ:
This site was made on Tilda — a website builder that helps to create a website without any code
Create a website